ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Նինա Խաչիկյանին Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցությունում՝ ԱՍԵԱՆ-ում (Association of SouthEast Asian Nations) ԱՄՆ դեսպան է նշանակել, հայտնում է Asbarez-ը:

Խաչիկյանն Ասիայում ամերիկյան քաղաքականության գծով մասնագետ է, աշխատել է «Ամերիկյան առաջադիմության կենտրոն»-ում, եղել է նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալի օգնական (1998-1999): Նա ավարտել է Սթենֆորդի համալսարանը:

Նինա Խաչիկյանի նոր նստավայրը գտնվում է Ինդոնեզիայում, նա պատասխանատու է Հարավարևելյան Ասիայի 10 ամենաազդեցիկ երկրների հետ հարաբերությունների համար, իսկ նոյեմբերին նախագահ Օբամայի ընկերակցությամբ կմասնակցի ԱՍԵԱՆ-ի անդամ երկրների հանդիպմանը: