Ուկրաինացի զինվորականները հավաստիացնում են, որ Դոնեցկի օդանավակայանի տարածքում իրավիճակը արդեն իսկ գտնվում է ուկրաինական բանակի վերահսկողության տակ: Արդեն քանի օր է այստեղ ընթանում էին կատաղի մարտեր: Ուկրաինայի Պաշտպանության նախարարի խորհրդականը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «գրավված» օդանավակայանում անցկացվել է մասնակի ռոտացիա:
«Մտել են նոր, ուժեղացված ստորաբաժանումներ: Բերվել է մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք և հատուկ տեխնիկա»,- գրել է Դանիլյուկը:
Մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ զինվորականների և անջատողականների կռիվները դեռևս չեն ավարտվել: Դոնեցկի օդանավակայանը շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունի կոնֆլիկտի մասնակից 2 կողմերի համար էլ: Այս պայքարի արդյունքում հնարավոր է նույնիսկ վտանգի տակ դրվի առանց այդ էլ փխրուն հրադադարը: