Թուրքական ոստիկանությունը BBC-ի լրագրողների դեմ կիրառել է արցունքաբեր գազ: Լրագրողները նկարահանում էին տեղացի և սիրիացի քրդերի բողոքի ակցիաները ուղղված թուրքական կառավարության դեմ, որոնք, ըստ քրդական հասարակության, «Իսլամական պետության» դեմ պայքարում ոչինչ չեն ձեռնարկում:
Ոստիկանները լրագրողների ուղղությամբ արցունքաբեր գազով լցված երկու նռնակ են նետել, որոնցից մեկը ընկել է հենց նկարահանող խմբի մեքենայի մեջ: Միևնույն ժամանակ քուրդ զինվորականները ամերիկացիների օգնությամբ փորձում են դիմակայել «Իսլամական պետության» զինյալների մասսայական հարվածներին:
Հազարավոր սիրիացի քրդեր փախել են քաղաքից: Ինչպես հաղորդում են BBC-ի թղթակիցները մոտակայքում անդադար լսվում են պայթյունի և կրակահերթի ձայներ: