26-ամյա Պիթեր Կասսիգ ծնողները հրապարակել են իրենց որդու նամակը, որը նա գրել էր դեռևս հունիսին: Պիթերը այժմ գերության մեջ է գտնվում «Իլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների մոտ: 

Երիտասարդը արդեն ունի նոր անուն՝ Աբդուլ-Ռահման Կասսիգ և ընդունել է իսլամը: Նա գրում է, որ վախենում է մահից, քանի որ չգիտի արդյո՞ք նա ունի որևէ հույս: Չնայած սրան, նա սփոփում է հարազատներին՝ գրելով, որ ինքը ժամանել է Սիրիա «տանջանքներ թեթևացնելու» համար: 

Նշենք նաև, որ վերջերս իսլամիստների կողմից հրապարակված տեսանյութի մեջ, որտեղ գլխատվում է բրիտանացի Ալան Հեննինգը, ցուցադրվում է նաև Պիթեր Կասսիգը: Ջիհադիստը սպառնում է Հեննինգից հետո գլխատել Կասսիգին: 

Հիշեցնենք նաև, որ Սիրիայի և Իրաքի սահմանի երկայնքով հաստատված ջիհադիստները արդեն իսկ սպանել են երկու ամերիկացի լրագրողների՝ Ջեյմս Ֆոուլիին և Ստիվեն Սոթլոֆֆին, ինչպես նաև Շոտլանդիայից ժամանած մարդասիրական առաքելության աշխատակից Դեվիդ Հեյնսին

Բացի այդ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը արդեն իսկ մի քանի անգամ հրապարակել է քարոզչական տեսանյութեր ևս մեկ բրիտանացի պատանդ Ջոն Քենթլիի մասնակցությամբ: