Հոնկոնգում անկարգությունների` բողոքի ակցիայի, արդեն երկրորդ շաբաթն է գրանցվել: Տասնյակ հազարավոր մարդիկ քաղաքի կենտրոնը փակել են և ցրվելու մտադրություն չունեն, չնայած, որ արդեն ակցիայի ժամկետը վաղուց անցել է: Բողոքի ակցիան արդեն ստացել է «Անձրևանոցների հեղափոխություն» անվանումը: Բողոքողները անձրևանողներ օգտագործում են, որ պաշտպանվեն արցունքաբեր գազից, հայտնում է Lenta.ru-ն:
Բողոքի ակցիան, որը կազմակերպել էին ուսանողները՝ արդեն ամբողջ քաղաքին է ոտքի հանել: Հիմա արդեն հանդարտվում են կրքերը: Ըստ վերջին 3 ժամվա ընթացքում գրանցած տվյալների հարյուր հազարավոր բողոքի ցույցի մասնակիցներից մնացել են ընդամենը մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ, հաղորդում է BBC-ն:
Բողոքի ակցիան կազմակերպվել էր դեմ կառավարության այն որոշմանը, ըստ որի կառավարությունն էր նշանակում Հոնկոնգի քաղաքապետին, առանց հաշվի առնելու ժողովրդի կարծիքը: