Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդյեն իր նոր գրքում՝ «Ça s’est fait comme ça» («Ինչ եղել է, եղել է»), կիսվել է իր մասին ապշեցնող անկեղծ հայտարարություններով, հայտնում է BBC-ն:
Երիտասարդ տարիներին Ժերարը թալանում էր գերեզմանները՝ Ֆրանսիայի կենտրոնական մասերի, կռրիվների մեջ էր ըննում, սիգարետի մաքսանենգությամբ էր զբաղվում, և մարմնավաճառությամբ էր զբաղվում՝ տրվելով անցնող բեռնատար մեքենաների վարորդներին:
Դերասանը կիսվել է նաև իր մոր հղիության ընդհատումների մասին, հայնելով. «Ես ապրել եմ այդ բոլոր տանջանքները իմ մոր հետ միասին: Այն երրորդ երեխան, որին չէր ուզում լույս աշխարհ բերեր մայրս՝ ես էի: Ես ապրեցի սակայն»:
Իր հորը դերասանը անվանում է հարբեցող: Նա հորը ներկայացրել է, որպես անգրագետ մարդու, որի անունը Դեդե էր: Դերասանի խոսքերով Դ-ն այն միակ տառն էր, որ գիտեր իր հայրը: