Թուրքիայում՝ Դիարբեքիրում, այծը վեցհարկանի շենքի տանիքից ընկել է 13 ամյա տղայի վրա և նրա մահվան պատճառը հանդիսացել, գրում է Hurriyet-ը:
Համամուսուլմանական Էյդ ալ-Ադհա տոնի ժամանակ մատաղ անելու համար երեխայի ծնողները գնել էին այծին: Նրանք պահելու այլ տեղ չեն ունեցել, դրա համար էլ պահել էին տան տանիքում:
Այծը Հավալ անունով երեխայի վրա է ընկել այն պահին, երբ նա բակում խաղալիս է եղել երեխաների հետ: Իրավապահները միջադեպն «աննախադեպ» են որակել՝ «առաջինն աշխարհում»: