«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը փորձ է կատարել ռուսական իշխանություններին կաշառել: Այս մասին հայտնել է The Moscow Times-ը:
Իսլամիստները մտադիր էին Ռուսաստանի նախագահին կաշառել՝ նրան տրամադրելով իրենց ենթակայության տակ գտնվող նավթային ռեսուրսների հասանելիությունը: Այս ծրագիրը փաստաթղթված գտել են Իրաքում գտնվող իսլամիստների հրամանատարի տանը, և ճշտում են իսկությունը:
Նավթահանքերի փոխարեն նրանք պահաջել էին հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից, ըստ փաստաթղթի, ինչպես նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ -Ասադին սատարելուց: Պահանջում էին նաև տվյալներ Իրաքի միջուկային ծրագրից: Ծրագրվում էր նաև խավիարի և գորգագործության արդյունաբերության խարխլումը:
Փաստաթուղթն ուներ 70 առաջարկ: Իսկ մեկ ամիս առաջ Պուտինին նաև սպառնացել էին իսլամիստները՝ պատերազմի հրահրելով Ռուսաստանի հարավում: