Վերջին շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի անգամ չէ, որ տարօրինակ նվերներ է ստացել, օրինակ՝ կենդանի վագրիկ, ցարական թագի պատճեն և նույնիսկ ՄՊՀ-ի ուսանողուհիների կիսամերկ նկարներով օրացույց:
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Ռուսաստանի առաջնորդը դառնում է 62 տարեկան, և այս անգամ նրա աջակիցները որոշել են շնորհավորել իրենց նախագահին՝ մոսկովյան պատկերասրահներից մեկում կազմակերպելով յուրահատուկ ցուցահանդես:
Ներկայացված նկարներում Պուտինի համեմատում են ոչ ավել, ոչ պակաս հին հունական կիսաաստված Հերակլեսի հետ: