«Ենթադրում եմ, որ ամսի 10-ին ստորագրություն կլինի: Եվրասիական միությանն Հայաստանի անդամակցելը բխում է մեր անվտանգության շահերից, և կարծում եմ, որ դիվերսիֆիկացված պետք է լինեն հարաբերությունները տնտեսական բլոկում»,- Իր մտահոգությունն է հայտնել «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:
Խմբակցության քարտուղարը նշեց նաև, որ սխալ է ՕԵԿ-ը համարել եվրոպամետ. «ՕԵԿ-ը մշտապես եղել է հայամետ, մենք ոչ եվրոպամետ ենք, ոչ ռուսամետ, ոչ արևմտամետ: Մենք նայում ենք, թե որ հարցերն են բխում մեր երկրի երկարաժամկետ շահերից, դա է մեզ համար կարևոր»:
Ոչ իշխանական խմբավորման հանրահավքին էլ չի մասնակցելու ՕԵԿ-ը: Պատճառը շատ պարզ է՝ իրենց չեն հրավիրել, իսկ ՕԵԿ-ը անկոչ հյուր լինել չի կամենում: