«Իսլամական պետության» զինյալները մոտ են գտնվում Թուրքիայի և Սիրիայի սահմանային գոտում գտնվող Կոբանի քաղաքը գրավելուն: Այս մասին հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը: 

Քաղաքի փողոցներում դաժան մարտեր էին ընթանում իսլամիստների և քրդական զորքերի միջև, սակայն առավելությունը իսլամիստների ձեռքում է: Քրդական զորամասերին օգնում են նաև ԱՄՆ գլխավորությամբ մի քանի երկրներից կազմված կոալիցիան, սակայն դրանք էլ չխագարեցին իսլամիստներին գրավել մի շենքը մյուսի ետևից: 

Հիշեցնենք նաև, որ այս առիթով Թուրքիայի ավելի քան 20 նահանգներում տիրող զանգվածային անկարգությունների հետևանքով 15 մարդ է մահացել: Ավելի քան 6 նահանգներում՝ այդ թվում Դիարբեքիրում, Մուշում և Վանում այսօրվանից պարեկային ժամ է հայտարավել: Նշվում է, որ հատկապես այդ վեց նահանգներում բողոքներն ու զանգվածային անկարգությունները ավելի վտանգավոր են դարձել: