Հանրապետության տարածքում՝ հոկտեմբերի 9-12-ին հյուսիսային և արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև մառախուղ:

Հանրապետության մյուս շրջաններում սպասվում է փոփոխական ամպամածություն, հնարավոր է թույլ անձրև: Քամին` հյուսիս–արևմտյան 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը, հոկտեմբերի 9-ին էականորեն չի փոխվի, 10-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում` հոկտեմբերի 09-12-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, հնարավոր է թույլ անձրև: