Հայկ Մարությանը այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում է թողել: Նա հայտնել է, որ երջանիկ է, որ իր սիրած գործով է զբաղվում:
«Մեկ տարի աշխատելուց հետո «Սուպեր մամա» ֆիլմը հանձնեցինք հանդիսատեսի դատին: Ֆիլմի ընթացքում մարդիկ լիաթոք ծիծաղեցին, իսկ վերջում հուզվեցին այն աստիճան, որ շատերը չէին կարող թաքցնել արցունքները:
Իսկ ես հասկացա, որ երջանիկ եմ: Երջանիկ եմ, որ կարողացանք մարդկանց երկու ժամով կտրել առօրյա հոգսերից և տանել մի աշխարհ, որտեղ կա արդարություն և պատիվ, մարդասիրություն և սեր»:
Հիշեցնենք, որ Հայկը նաև իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում նաև քաղաքական անցուդարձին, մանավանդ կայանալիք հանրահավաքների հարցում թողնում է մեկնաբանություններ: