Հայաստանը Ռուսաստանի Դաշնության ռազմավարական դաշնակիցն է Հարավային Կովկասում: Վերջին շրջանում այս երկրում տեղի ունեցան հանրահավաքներ և ակցիաներ տարբեր պահանջներով:

Այն մասին, թե ինչ է տեղի ունենում հանրապետությունում, «Независимоя газета» թերթին տված հարցազրույցում պատմել է Հայաստանի խոշոր ձեռնարկատեր Գագիկ Ծառուկյանը:

- Վերջին շրջանում Հայաստանի տարբեր քաղաքներում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, իսկ Երևանում մեծ հանրահավաք է նախատեսված: Ի՞նչ է դա նշանակում, նոր «մայդա՞ն»:

- Դա նշանակում է միայն, որ ժողովուրդը հոգնել է վատ կյանքից ու երկրում տիրող անարդարությունից: Դեռ հինգ-վեց տարի առաջ, ես զգուշացրեցի, որ երկրում սխալ տնտեսական քաղաքականություն է վարվում, բայց իմ ձայնը տեղ չհասավ, և, այսօր մենք ունենք այն ինչ ունենք: Արդյունքում տուժեց փոքր և միջին բիզնեսը ու փակվեցին մի շարք ձեռնարկություններ: Այսօր ունենք աղքատության աճ,օտարերկրյա ներդրումների կտրուկ անկում:

Այս պայմաններում ավելի ազդեցիկ քաղաքական ուժերը 12 կետից բաղկացած փաթեթ են մշակել, որը միայն սպասվելիք երկար ճանապարհի միայն սկիզբն է:

Իշխանությունը բավականին երկար ժամանակ ուներ մտածելու և սկսելու քննարկումներ այս կետերի իրականացման պայմանով: Դա չեղավ: Ինչ է մնում անել ժողովրդին ստեղծված իրավիճակում, եթե ոչ օգտագործել իր սահմանադրական իրավունքն ու պահանջել իրականացնել այս պարզ պայմանները:

Իմ կարծիքով այսպես կոչված «մայդանները» հաճախ ժողովուրդներին ցավ ու տառապանք են բերում: Ես դեմ եմ նման ուղղուն:

- Ցավոք, մենք գիտենք, որ հետխորհրդային «մայդաններում» հիմնական կարգախոս է հակառուսական հռետորականությունը: Որպես մեծ հասարակական ուժի առաջնորդ, դուք կարող ե՞ք բացառել դեպքերի նման զարգացումը:

- Համոզված եմ, որ ինչպես նախկինում, այնպես էլ ապագայում դուք ինձնից կամ իմ գործընկերնեորից երբեք չեք լսի հակառուսական հայտարարություններ: Ես արդեն ասացի երկրում տիրող իրավիճակի մասին: Մարդիկ իրենց կյանքում դրական փոփոխություններ են ուզում և դա ոչ մի ձևով կապված չէ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Արևմուտքի հետ:
Հայաստանը չի կարող թույլ տալ իրեն աշխարհաքաղաքական շահերի բախման առարկա դառնալ: Իմ հայրենակիցներից ավելի քան մեկ միլլիոնը ժամանակավոր կամ հիմնական բնակություն է հաստատում Ռուսաստանում: Իմ գործունեության ընթացքում ես սերտ կապեր հաստատել ռուսական գործարար շրջանի ներկայացուցիչների հետ: Մեկ այլ կողմից, հայտնի պատմական իրադարձություններից հետո միլինավոր հայեր բնակություն են հաստատել արևմտյան երկրներում: Պարզ է, որ Հայաստանը պետք է դառնա այն կենտրոնը, որը կմիացնի բոլորին:

Իսկ ինչ վերաբերում է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, ապա իմ բանաձևն այսպիսին է. Հայստանին պետք է ուժեղ դաշնակից, ինչպիսին Ռուսաստանն է: Բայց այս բանաձևը ունի նաև իր հակառակ կողմը: Հարավային Կովկասում Ռուսաստանին նույնպես պետք է տնտեսապես ուժեղ ու դինամիկ զարգացող գործընկեր, որպիսին այս դեպքում պետք է հանդիսանա Հայաստանը: Ես համոզված եմ նրանում, որ սա միակ խելամիտ բանաձևն է: Որքանով ուժեղ կլինի Հայաստանը, այնքանով խորը և ուժեղ կլինեն Հայաստան-Ռուսաստանի հարաբերությունները:

- Խոսելով բավականին կարևոր խնդիրների մասին, դուք, ամեն դեպքում լավատեսությամբ եք լցված ձեր կանխատեսումների մեջ:

- Այո, ես լավատեսորեն եմ տրամադրված ուղղակի ես տեսնում եմ, որ այդ խնդիրներին կարելի է շատ կարճ ժամանակում լուծումներ տալ: Ուզում եմ հավելել, որ հայ ժողովուրդը բավականին ստեղծարար է: Պատմականորեն այնպես է դասավորվել, որ այժմ Հայաստանից դուրս ապրում են ավելի շատ հայեր, քան Հայաստանում: Ճիշտ մոտեցման ու ճիշտ քայլերի դեպքում մենք այդ ամբողջ ռեսուրսը կարող ենք օգտագործել Հայաստանի զարգացման վրա: Այն երկրները, որոնք չունեն նաֆթ, գազ և ելք դեպի ծով, կարող են էֆեկտիվ կերպով հասնել տնտեսական ու քաղաքական զարգացման: Պատմությունը ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը միշտ պատրաստ է աշխատել ու կառուցել: Մարդկանց համար պետք է համապատասխան պայմաններ ու առողջ մրցակցության պայմաններ ստեղծել:

- Դուք հաջողակ գործարար եք համարվում, ի՞նչը Ձեզ ստիպեց զբաղվել քաղաքականությամբ: Դուք ինքներդ եք հայտարարել, որ Ձեզ քաղաքական գործիչ չեք համարում:

- Այո, ես բավականին հաջողակ գործարար եմ: Այդ թվում հիմնել եմ Հայաստանի ամենամեծ բարեգործական կազմակերպությունը: Կարող էի հանգիստ իմ ընտանիքի հետ ապրել, բայց ինձ համար դժվար է պահպանել չեզոքություն, երբ տեսնում եմ, որ իմ ժողովուրդը տառապում է իշխանության սխալների պատճառով: Սա է իմ դիրքորոշումը: Ես չեմ կարող անտարբեր լինել իմ երկրի ու ժողովրդի նկատմամբ: Արդեն հայտարարել եմ, երբ կտեսնեմ որ երկիրը զարգանում է, մարդկանց կյանքը հետզհետե դեպի լավն է գնում, այդ պահին ես պատրաստ եմ թողնել քաղաքական դաշտը՝ զիջելով այն այսպես կոչված ավելի դասական քաղաքական գործիչներին:

- Հաջողության ինչպիսի՞ բանաձև կառաջարկեիք հայերին:

- Սոցիալական և քաղաքական խմբերի ուժերի լայն համախմբում, որը կբերի երկրի բազմակողմ կառավարմանը, համաժողովրդական մանդատի: Կլինի էֆֆետիվ կառավարում, ստեղծելով բոլորի համար հավասար պայմաններ: Իրագործելի՞ է այս: Համոզված եմ, որ՝ այո: