Թուրքիային մեղադրել է Գերմանիայի Դաշնության կանցլեր Անգելա Մերկելը՝ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ ոչինչ չձեռնարկելու մեջ: Մերկելն ասել է նաև, որ ՆԱՏՕ-ի անդամ պետություններից սպասում էին առաջնահերթությունների որոշում և համապատասխան քայլերի ձեռնարկում, հայտնել է CNN Turk-ը:

«Անկարայի համար «Իսլամական պետության» դեմ պայքարը պետք է առաջնոյինը լիներ»,- հայտնել է Մերկելը Թուրքիային քննադատելով: 

Ըստ Գերմանիայի հետախուզության տվյալների Քոբանիի ցույցերը կարող են տարածվել Թուրքիայում: Եթե Թուրքիան քայլեր չձեռնարկի «Իսլամական պետության» դեմ, ապա քրդերի թիրախում կարող են հայտնվել նաև հենց թուրքերը: