Հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին ներկա կգտնվեն  ոչ իշխանականն երեք ուժերի՝ «Հայ ազգային կոնգրեսի», «Բարգավաճ Հայաստանի» և «Ժառանգության» առաջնորդներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նշենք, որ  այսօր եռյակի առաջիկա հանրահավաքի կազմակերպչական հարցերին նվիրված նիստ է եղել, որից հետո էլ այս մասին  հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Հանրահավաքից հետո կլինի նաև երթ: