Իսպանիայում իշխանությունները քնեցրել են Էբոլայով վարակված բուժքրոջ շանը, հայտնում է BBC-ն: Մադրիդում Կենդանիների պաշտպանները բողոքի ակցիա են կազմակերպել այդ առթիվ: Մերսեդես Թերեզա Ռոմերոն առաջին մարդն է եղել, որը վարակվել է Էբոլայով Արևմտյան Աֆրիկայի տարածքից դուրս:
Երեքշաբթի օրը դատավորը որոշել է քնացնել Մերսեդեսի շանը: Ի դեպ ոչ մի ապացույց չկար, որ շունը վարակված է եղել Էբոլայով, և որ կենդանին կարող է վարակակիր լինել: Շանը քնացնելուց առաջ մոտ 50 ակտիվիստ Մերսեդեսի տան առաջ կանգնել և վանկարկում էին «սպանողներ»: Երկու ակտիվիստ տուժել են` փորձելով կանգնեցնել ֆուրգոնը:
Բուժքույրը մանրամասնել է, թե ինչպես է վարակվել էբոլայով: Նա ուղղակի ձեռնոցներով կպել է իր դեմքին: Հիմա նա իր ամուսնու հետ գտնվում է հատուկ հսկողության ներքո: Բուժքրոջ կոլեգաներից մեկին ևս հիվանդանոց են բերել բարձր ջերմության պատճառով: Նա ևս գտնվում է կարանտինի մեջ: Հայտնենք, որ Իսպանիայում Էբոլայի վիրուսի պատճառով հատուկ հսկողության տակ են գտնվում 50 մարդ: