«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2014 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ներդրվել է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը, նախորդ տարվա 9 ամիսների համեմատ կտրուկ նվազել է հին նմուշի անձնագրերի տպագրությունը: 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին տպագրվել է 100 հազար 879 հին նմուշի անձնագիր, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 344 հազար 919-ի փոխարեն»,- հայտարարեց ոստիկանության գնդապետ Միշա Սարդարյանն այսօր լրագրողների հետ զրույց ժաանակ:
Ոստիկանության գնդապետի խոսքերով հին նմուշի անձնագրեր տալիս են քաղաքացու ցանկությամբ: Նա արնդրադարձել է նաև Ռուսաստանի կողմից միգրացիոն օրենքների փոփոխությանը: Հայտնեց, որ դա վերաբերվում է, ոչ թե քաղաքացիությունից հրաժարվելուն այլ ստացած քաղաքացիությունը սահմանված կերպով միգրացիոն ծառայությանը տեղեկացնելուն:
«Նմանատիպ ոչ բարենպաստ երևույթներից խուսափելու համար մենք խորհուրդ ենք տալիս մեր քաղաքացիներին անպայման ճշգրտել փաստաթղթերը»,- ասաց Միշա Սարդարյանը՝ շեշտելով, որ երկքաղաքացիությունից հրաժարվելու պահանջ ՌԴ օրենքով չի ներկայացվում:


