BBC-ի նոր տվյալներով, Քոբանում հոկտեմբերի 8-ին զանգվածային անկարգությունների զոհ են դարձել «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման 42 զինյալներ:
Քուրդ աշխարհազորայինները, ըստ տեղեկությունների, կորցրել են 15 զինվոր:

«Շատ քրդեր մեղադրում են Թուրքիային, որ վերջինը հանդես չի գալիս ընդդեմ ջիհադիստների: Թուրքական իշխանություններն իրենց հերթին, վախենում են, որ իսլամական ուժերի օդային հակամարտության նահանջի դեպքում կհաղթի միայն Բաշար Ալ-Ասսադի ռեժիմը»,- հայտնում է BBC-ին:

Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող Քոբանի քաղաքի վրա «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների իրականացրած հարձակումների դեմ բողոքող և Թուրքիայից օգնություն պահանջող ցուցարարները երեկ նույնպես շարունակել են իրենց ակցիաները:

Նշենք, որ10 զոհ գրանցվել է Դիարբեքիրում, 6-ը՝ Մարդինում, 1-ական զոհ Վանում, Ադանայում, Բաթմանում, Մուշում և այլ շրջաններում:

Հիշեցնենք, որ ցույցերի պատճառ է համարվում Սիրիայի Քոբան քաղաքում տիրող պայքարը «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների և քուրդ զինյալների միջև: