Վերջապես բացահայտվել է Dorians-ի եւ Սիրուշոյի առեղծվածային հոլովակի գաղտնիքը. ապրիլի 6-ին երգչուհին եւ ռոք-խումբը “Միասին մեկ բեմում” խորագրով համերգ կտան Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասել են արտիստներն ու համերգի կազմակերպիչ “Deem Communications”-ը:
Գոռ Սուջյանն ասել է, որ “Dorians”-ը շատ ուրախ է նման էքսպերիմենտով հանդես գալ. “Այս համերգը պետք չէ կապել գալիք “Եվրատեսիլ”-ի հետ: Մենք ուղղակի ցանկանում ենք մեկ բեմում համադրել ռոքն ու փոփը: Երեկոյի ընթացքում մի շարք անակնկալներ կմատուցվեն”,-գրում է bravo.am-ը:
Սիրուշոն եւս նշել է` շատ ուրախ է մասնակցել կազմակերպված համերգին, քանի որ միշտ չէ, որ հնարավորություն է ունենում հանդես գալ հայ հանդիսատեսի առջեւ, որին հասցրել է շատ կարոտել.“Այս համերգը մեծ իրադարձություն է մեզ համար”:
Կազմակերպիչների փոխանցմամբ` Dorians-ի եւ Սիրուշոյի “Միասին մեկ բեմում” խորագրով համերգի տոմսերը վաճառքի կհանվեն մարտի 20-ից:



 
										
										 
										
										 
										
										 
					









 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					