Շուտով մեր սիրելի քաղաք Երևանը կդառնա 2796 տարեկան:
Մեր քաղաքը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Երևանը հիմնադրել է Արգիշտի Ա-ն՝ մ.թ.ա 8-րդ դարում: Քաղաքի տեղանվան հետ կապված կան բազմաթիվ վարկածներ, բայց ամենահետաքրքրականններից մեկն այն է, որ ըստ ժողովրդական ավանդության, Երևանը իր անվանումը ստացել է, երբ Նոյը, ջրհեղեղից հետո տեսնելով առաջին ցամաքը, որն ապագա Երևանի կառուցման վայրն էր, գոչել է՝ երևա՜ց: Այստեղից էլ առաջացել է «Երևան» անվանումը: Մեր քաղաքը մի մեծ պատմական անցյալ ունի, եղել են շատ իրադարձություններ, որոնց մեր քաղաքը ականատես է եղել:
Եղել են մարդիկ, ովքեր մեծ ներդրում են ունեցել մեր քաղաքի կառուցման գործում: Շատ են նրանք, բայց կառանձնացնենք Երևանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին, ով գտնում էր, որ Երևանը պետք է ունենա բացառապես նոր ու ինքնատիպ նկարագիր՝ ժամանակակից քաղաքին հատուկ բոլոր հատկանիշներով ու ազգային ճարտարապետության ավանդույթների պարտադիր կիրառմամբ:
Մեր մայրաքաղաքը սկսեց շատ արագ ընդաձակվել: Մոտավորապես 50 տարում սակավ բնակչությամբ փոքր քաղաքից վերածվեց գունեղ մի կոլորիտային քաղաքի ուր այսօր ապրում ենք, և, որին սիրում ենք անկախ ամեն ինչից:
Չենք կարող ասել, թե Ա. Թամանյանն ինչ կասեր, երբ տեսներ այսօրվա Երևանը, բայց մի բան պարզ է՝ Մենք սիրում ենք մեր քաղաքը, և պատրաստվում մեծ շուքով նշել մեր տան ծնունդը:
Իր Երևանի սրտում ստեղծագործող «Մոշն Թայմ» ընկերությունը նույնպես միանում է մայրաքաղաքի ծննդյան տարեդարձին: «Մոշն Թայմ»-ն իր ավտոբուսներով բոլորիս կհիշեցնի, որ Երևանը մեր տունն է, մեր մեծ տունը, ուր ապրում ենք, աշխատում, ստեղծագործում, հաճախ տխրում, բայց նորից շարունակում ենք ժպտալ: Մենք բոլորս մեր քաղաքի մի մասնիկն ենք: Մեր քաղաքը ուրախ է, երբ մենք էլ ենք ուրախ: Եվ եկեք ուրախ լինենք ու տոնենք մեր սիրելի քաղաքի տարեդարձը, նստենք «մեր տան» ավտոբուսն ու հավատանք, որ Երևանն ամեն օր մեզ հետ է: