Ադրբեջանում գերության մեջ սպանված ՀՀ քաղաքացի կարեն Պետրոսյանի դին արդեն փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը: Այսօր՝ հոկտեմբերի 10-ին Ղազախի շրջանի Բալա Ջաֆարլի գյուղի տարածքում կայացել է մարմնի փոխանցման գործընթացը, հայտնում են Ադրբեջանի Գերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովից:
YerevanNews.am-ի հետ զրույցում այս տեղեկությունները հաստատեց նաև ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Հիշեցնենք նաև, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի 33-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանը հատելով ՀՀ-Ադրբեջան սահմանային գիծը հայտնվել էր գերության մեջ: Ադրբեջանցի զինվորականների դրսևորած անմարդկային, արժանապատվությունը նսեմացնող դաժան վարվելակերպի արդյունքում Կարենը «հանկարծամահ» էր եղել: