Ամերիկացի նկարիչ Սեմ Վան Ակենը, ով մանկուց հետաքրքրված է եղել բնությամբ, ստեղծել է ոչ սովորական մի ծառ:
«40 մրգերի ծառ»-ը նա ինքնուրույն մշակել: Այն բաղկացած է 40 տեսակի մրգերի ճյուղերից: Մշակման ընթացքում արդյունքը գերազանցել է իր բոլոր սպասումները: Ծառը կլոր տարին ծաղկում է ու տալիս բազմաթիվ պտուղներ:
Հարկ է նշել, որ այս ծառի աճեցման ու մշակման տեխնիկան շատ անսովոր է, և քչերին է հաջողվում մշակել այդ տեխնիկայով ու հասնել նման արդյունքի: Մի անգլիացու նույնպես հաջողվել է ստեծել այնպիսի մի ծառ, որի վրա ավելի քան 250 տեսակի խնձոր է աճում: