Աստանայում 2015թ.-ի աշնանը տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հաջորդ նիստը, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լույաշենկոն հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած ԱՊՀ գագաթաժողովի ժամանակ, հայտնել է ria.ru-ն:
Լուկաշենկոն ասել է. «Մենք պայմանավորվել ենք, որ նախագահությունն անցնում է Ղազախստանին և Աստանայում սեպտեմբեր - հոկտեմբերին մենք կանցկացնենք երկրների ղեկավարների խորհրդի հերթական նիստը»: Հայտարարել է, որ հստակ ամսաթիվ դեռ չեն որոշել և կհստակեցնեն ավելի ուշ:
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին ԱՊՀ գագաթաժողովի ընթացքում 15 փաստաթուղթ է ընդունվել: Հիմնականում փաստաթղթերը ունեցել են մարդասիրական, անվտանգության ապահովման և այլ ոլորտներում միջկառավարական համագործակցության հետագա զարգացման ուղղվածություն: