Օկլահոմայի իշխանությունները ԶԼՄ-ներին են ցուցադրել նորացված ավելի հարմարավետ և տեխնիկապես վերազինված մահվան խուցը: Մինչև տարվա վերջ պլանավորում են 3 մահապարտի դատավճիռն իրականացնել, հայտնում է BBC-ն:
Բանտախցի վերակառուցման համար ծախսվել է 71 հազար դոլար: Մահվան խցում այժմ ավելի մեծ տարածք կա աշխատողների համար, որոնք նախապատրաստելու են մահապարտներին պատժի կիրառմանը, ինչպես նաև նոր տեսախցիկներ են տեղադրել:
Մահվան խուցը վերակառուց էլ են այն դեպքից հետո, երբ մահվան դատապարտված Քլեյթոն Լոքեթը մահացել է տանջանքների մեջ: 20 րոպեյի ընթացքում չեն կարողացել պատճամիջոցը կիրառել, մահապատիժն ընդհատել են, սակայն Լոքեթը մահացել է 40 րոպե անց սրտի կաթվածից: