Հոկտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչությունը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության բժշկական ապահովման վարչությունը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան: Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները քննարկմանը, նոր լուծումների նախանշմանն ու կուտակած փորձի փոխանակմանը նվիրված գիտաժողովին մասնակցում են ՀՀ, ՌԴ, ԱՄՆ, Գերմանիայի, Ֆրանսիայի և Հունաստանի ռազմաբժշկական, գիտական և կրթական կառույցների ներկայացուցիչներ:
Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ողջունելով ներկաներին և մաղթելով բեղմնավոր աշխատանք, Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ գիտաժողովը կնպաստի Հայաստանի ռազմական բժշկության համակարգի արդյունավետ զարգացմանը, որի շարունակական արդիականացումը մեր երկրի պաշտպանական բարեփոխումների առաջնայնություններից է: «Ռազմական բժշկության ոլորտը մշտապես գտնվում է ՊՆ ղեկավարության ուշադրության կենտրոնում: Զարգացման համար մենք համագործակցում ենք դաշնակից և գործընկեր երկրների հետ: Մեզ օժանդակում է նաև Զինվորական բժիշկների հայկական նորաստեղծ ասոցիացիան: Մեր նպատակն է ստեղծել լիարժեք ու որակյալ, բժշկական նորագույն ձեռքբերումների վրա հիմնված ծառայություն»,- նշել է պաշտպանության նախարարը:
Գիտաժողովի բացմանը ելույթներով հանդես եկան նաև ՀՀ առողջապահության նախարար Ա. Մուրադյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանը, ՀՀ ՊՆ խորհրդական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բենիկ Հարությունյանը: 
ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության կայացման ու զարգացման, խաղաղ պայմաններում բանակային առողջապահության, ՌԴ, Գերմանիայի և Հունաստանի զինված ուժերի բժշկական ծառայությունների, ԱՄՆ-ում հոսպիտալային բուժման, դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունների ժամանակ բուժապահովման կազմակերպման, հրազենային վնասվածքաբանության և այլ թեմաների վերաբերյալ գիտական զեկույցներով ելույթներ են ունեցել ռազմաբժշկական ոլորտի պատասխանատուներ, արտերկրից ժամանած հյուրեր:
Գիտաժողովի գործնական փուլում հոկտեմբերի 11-ին կանցկացվի ցուցադրական մարտավարական-մասնագիտական զորավարժություն ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության և ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության ներգրավմամբ` «Հակադիվերսիոն գործողությունների բժշկական ապահովման կազմակերպումը» թեմայով:



 
										
										 
										
										 
										
										 
													 
													 
													 
													 
													 
													 
											






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					