Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին այցելել է Շուշի քաղաք եւ մասնակցել շրջանի 2012թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությանը նվիրված նիստին:
Զեկույցներով հանդես են եկել Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Կասյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Նախագահ Սահակյանն իր խոսքում նշել է, որ 2012թ. շրջանում իրականացվել է ծավալուն աշխատանք՝ հավելելով, որ անելիքներ նույնպես դեռ շատ կան: 
Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել Շուշիի շրջվարչակազմի եւ շահագրգիռ մարմինների ղեկավարներին` աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Հաշվետու նիստին մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը/փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: