Արարատի մարզի Շահումյան գյուղի կենտրոնական փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի մասին փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել հոկտեմբերի 13-ին, ժամը 09.19-ին: Պատահարի հետևանքով ավտոմեքենան բախվել է պատին, վարորդը տուժել է և անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը, պարզվել է, որ գյուղի կենտրոնական մասում «ՎԱԶ-2106» մակնիշի 16 LS 382 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանաապարհի երթևեկելի հատվածից և հարվածել պատին, ինչի հետևանքով վարորդ Ա. Ա.-ն (ծնվ. 1967 թ.) տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:


