Նորվեգացի ոճրագործ Անդերս Բրեյվիկի մասին սերիալ կնկարահանվի: Նշենք, որ Ա. Բրեյվիկը 77 մարդու սպանության հեղինակ է և նրան ահաբեկչության համար դատապարտել են 21 տարի:
Ռեժիսորներ Սառա Յունսոնի և Պոլ Շլետաունեի փոխանցմամբ, նկարահանումներն արդեն սկսել են: Նրանց խոսքերով ֆիլմի հիմքում ոչ թե ոճրագործի կատարած բուն ահաբեկչությունն է, այլ ոստիկանության, լրագրողների և բժիշկների համատեղ աշխատանքը: Ռեժիսորը «Космомолская правда»-ի հետ զրույցում նշել են, որ ֆիլմի միջոցով իրենք ցանկանում են ցույց տալ Նորվեգիայի պատկերը: