«Հանրահավաքին չհրապարակվեց հարթակի միասնական օրակարգը և այն քայլերը, որ ենթադրվում են՝ այդ օրակարգը իրականացնելու համար։ Հաջորդ հանրահավաքին տեսնենք զարգացումներն ինչպիսի՞ն կլինեն, արդյո՞ք կհրապարակվի օրակարգը և կնշվի իրականացման քայլերի հաջորդականությունը»,- հոկտեմբերի 15-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:

Հնչած իշխանափոխությունը ուղղակի հնչած էր, քանի որ ոչ մի քայլ չի արվել դրանից հետո: Իսկ այդ քայլերը պետք է սկսվեին ԱԺ-ից: Ըստ Զարուհի Փոստանջյանի իշխանափոխության մասին վաղուց է բարձրաձայնել «Ժառանգությունը»:

Կլինի Գագիկ Ծառուկյանը նախագահ, թե՞ ոչ այս հարցին չանդրադարձավ Փոստանջյանը, փոխարենը՝ հայտարարեց, որ իր ընտրած թեկնածուն՝ Րաֆֆի Հովհաննիսյանն է. «Ով ընտրված է, և կարծում եմ՝ արդար ընտրություններով»: