Հոկտեմբերի 15-ին Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում «Նոյեմբերի 5-ի» գործով դատական նիստը: Շանթ Հարությունյանին աջակցելու, և ազատազրկումը պահանջելու նպատակով դատական նիստին են գնացել «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը և պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: 

Դահլիճը բազմամարդ էր և նիստը դեռ չսկսված արդեն տեղ չկար նստելու, այնպես որ Փաշինյանը դուրս եկավ դահլիճից, որ հարազատների համար տեղ ազատվի: Դատական նիստին հնչելու էր ամբաստանյալների վերջին խոսքը: 

Ամբաստանյալների հարազատները դատարանի առաջ կրկին կազմակերպել են բողոքի ակցիա՝ պահանջելով քաղբանտարկյաներին ազատություն: