Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին` դիվանագիտական առաքելությունը մեր երկրում ավարտելու կապակցությամբ, հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման տարիներին հայ-չինական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված արդյունավետ գործունեության համար, ընդգծելով, որ երկու երկրների միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, հատկապես վերջին տարիներին փոխշահավետ մի շարք ոլորտներում զգալիորեն ակտիվացել է հայ-չինական համագործակցությունը, հաճախակի են դարձել տարբեր մակարդակի փոխայցելությունները, ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը, առևտրաշրջանառության ծավալներում արձանագրվել է որոշակի առաջընթաց: Այդ ամենում Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է դեսպան Թիան Չանչունի անձնական ներդրումը:
Դեսպան Չանչունը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին՝ գնահատանքի ու ջերմ խոսքերի համար և նշել, որ Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն իրականացրել է մեծագույն հաճույքով ու հեռանում է լավագույն տպավորություններով՝ մնալով հայ ժողովրդի և Հայաստանի բարեկամը:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					