«Արևելքում քրդի անվան տակ, սակայն արմատներով հայ աթեիստներ կան։ Բայց սա չի վերաբերում Թուրքիային հավատարիմ իմ հայ եղբայրներին»,- իր Twitter-ում նման գրառում էարել Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը, անդրադառնալով,Սիրիայի քրդաբնակ Քոբանիի դեմ իսլամիստների հարձակման դեմ բողոքի ակցիայի դուրս եկած և մի քանի օրում Թուրքիայի մի շարք քաղաքներ մարտի դաշտի վերածած քրդերին:
Քաղաքապետն իր խոսքերի հավաստիության համար տեղադրել է մի տեսանյութ, որի մեջ Քրդական բանվորական կուսակցության զինյալները նմանակում են իմամի նամազը, իսկ մյուս քուրդ զինյալները ծիծաղում են:
Հիշեցնենք, որ Թուրքիայի 20 նահանգներում, այդ թվում Վանում, Դիարբեքիրում, Մուշում զանգվածային անկարգություններ են տիրում, որի պատճառով նաև զոհեր են եղել: Զինված ցուցարաների խմբերը հարձակվում են խանութների, տրանսպորտի ու քաղաքային տարբեր կառույցների վրա, քարեր նետում ավտոմեքենաների ու ոստիկանների ուղղությամբ: