ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սեպտեմբերի 24-ին Գերագույն Ասամբլեայում խոսելով Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի մասին, ասել էր,որ Ռուսաստանը գործում է «ուժեղը միշտ ճիշտ է» սկզբունքով:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայատարարել է, որ Ռուսաստանի դեմ ուղղված Արևմուտքի այն ջանքերը, որոնցով փորձում են Ռուսաստանը կապել Ուկրաինայի ճգնաժամի հետ, չեն մեղմացնում իրավիճակը, այս մասին հայտնում է BBC-ին:

«Արևմուտքի մեր գործընկերները պետք է հասկանան, որ ոչ լեգիտիմ, միակողմանի քայլերն ու միջամտությունները չեն կարող մոտեցել երկխոսության, այլ  ավելի կբարդացնեն իրավիճակը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև»,- նշել է նախագահը՝ հավելելով, որ իրենք պատրաստ են կառուցողական համագործակցություն ծավալել Արևմուտքի գործընկերների հետ:

Անդրադառնալով Ուկրաինայի ճգնաժամին, Վ. Պուտինը նշել է, որ Ուկրաինայում խաղաղության հաստատման համար երկխոսության համաձայնություն է պետք միայն ներքին քաղաքական ուժերի միջև: