Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, նշվում է հայկական մամուլի օրը: Ամսաթիվը պատահական չէ, քանի որ 1974 թվականի հենց այս օրը Մադրասում տպագրվեց առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարարը»:
Պարբերականը հրատարակեց Հարություն Շմավոնյանը: Լուրերից բացի՝ պարբերականում տպագրվում էին նաև գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանություններ և պատմական աշխատություններ: Ընդհանուր առմամբ լույս է տեսել «Ազդարարի» 18 համար:
Որոշումը, ըստ որի հոկտեմբերի 16-ը համարվում է Հայ մամուլի օր, ՀՀ կառավարությունն ընդունել է 2004-ի ապրիլի 22-ին:
Yerevannews-ը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորում է գործընկերներին ու մաղթում ստեղծագործական երկար ու հիշարժան տարիներ:


