Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ներկայացրել է իր դիմումը՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հովիկ Աբրահամյանը բարեմաղթանք հղեց Արմեն Գևորգյանին ասելով. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել նրան»: Վարչապետը հայտնեց նաև, որ Արմեն Գևորգյանը իր գործունեությունը ծավալելու է արդեն մասնավոր սեկտորում:
Ի պատասխան վարչապետի բարեմաղթանքին Գևորգյանը հայտնեց. «Պարո՛ն վարչապետ, շնորհակալ եմ, որ ըմբռնումով եք մոտենում իմ որոշմանը: Ես մեծ բավարարվածության զգացումով եմ հեռանում: Անչափ զգացված եմ և շնորհակալ եմ բոլորին համատեղ աշխատանքի համար»: