Այսօր՝ ժամը 12.38-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի ավտոճանապարհին, տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:
Պարզվել է, որ Կապան-Շիկահող ավտոճանապարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել կավաշերտի փլուզում (մոտ 20 քմ)` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:
ՃՇՇ աշխատակիցների կողմից կատարվել է ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ. վերականգնվել է երթևեկությունը:


