Մարտի 13-ին Ջրվեժի 6-րդ փողոցում իր տան բակում ինքասպանություն է գործել 50-ամյա մի տղամարդ, ով, ըստ թերթի տեղեկությունների, եղել է խաղամոլ:

Թերթի թղթակիցը տեղեկությունը ճշտել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Պարզվել է, որ ինքնասպանություն գործած անձը 1963թ. ծնված Սեդրակ Էլբակյանն է: Նշանակվել է փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:

Երբ թերթի թղթակիցը փորձել է նրա մասին տեղեկություններ ստանալ հարևաններից, վերջիններս ուղղակի ասել են. «Մահացածի հետևից խոսելը լավ բան չէ»:

Միաժամանակ թղթակիցը տեղեկացել է, որ Ս.Էլբակյանը երկու երեխաների հայր է և առողջական որևէ խնդիր չի ունեցել:

Ժողովուրդ թերթը գրում է նաև, որ մարտի 15-ին ևս մի ինքասպանություն է տեղի ունեցել` Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում:

01:00-ի սահմաններում իր տան բակում գտնվող անասնագոմում ինքնասպան է եղել 22-ամյա մի երիտասարդ: Պարզվել է, որ դա եղել է ազգությամբ եզդի Ռուստամ Խլղաթյանը, ով 5 ամիս առաջ է ամուսնացել: Նա ինքնասպանություն է գործել իրենց բակում գտնվող անասնագոմի առաստաղից կախվելու միջոցով:

Կատարվածի կապակցությամբ թերթի թղթակիցը զրուցել է համայնքապետի հետ, ով տեղեկացրել է, որ ընտանիքը սոցիալապես ապահովված է: Աշխատող ստեղծող երիտասարդ է եղել Ռ.Խլղաթյանը և պատկերացում չունի, թե ինչը կարող էր նրան դրդել նման քայլի:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրել են, որ կատարվում է նախաքննություն, նշանակվել է փորձաքննություն: