«Ժողովուրդ»-ի` Հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրներից հայտնի է դարձել, որ ՀՀԿ-ում ցանկանում են ընդդիմության առաջարկով ստեղծվելիք մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող Աժ ժամանակավոր հանձնաժողովի կազմում ՀՀԿ-ից գործուղել պատգամավոր Սամվել Նիկոյանին: Սակայն ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը թերթի հետ զրույցում ասել է, թե իրենք դեռ չեն որոշել` ով է անդամակցելու հանձնաժողովին: «Ժողովուրդը» հիշեցնում է, որ Նիկոյանը տարիներ առաջ ղեկավարել է նման մեկ այլ ժամանակավոր հանձնաժողով և փառահեղ կերպով տապալել դրա աշխատանքները` իշխանությունների հանցանքներն արդարացնող լղոզված մի եզրակացություն ներկայացնելով:
Նիկոյանին կգործուղե՞ն Մարտի 1-ի հանձնաժողով


