Հարուցվել է քրեական գործ՝ երիտասարդ աղջկա նկատմամբ, բռնության գործադրմամբ, սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ
Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ վանաձորցի աղջկա նկատմամբ, բռնության գործադրմամբ, սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ։
Վանաձոր քաղաքի երիտասարդ բնակչուհին 2014 թվականի հոկտեմբերի 6-ին հաղորդում է ներկայացրել, ապա նաև բացատրություն է տվել, որ 2014 թվականի հունիս ամսին համաքաղաքացի մի տղա Վանաձոր քաղաքի «Հուշարձանի թաղամաս» կոչվող վայրում՝ ավտոմեքենայի մեջ, իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով իր նկատմամբ, կատարել է սեռական բնույթի գործողություններ: Երիտասարդ աղջիկը նաև հայտնել է, որ նույն անձը, շանտաժով և բռնության գործադրմամբ, իր նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նաև 2014 թվականի հուլիս-օգոստոս ամսիներին։
Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն, աղջկա և տղայի նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։