Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» շարքերում կռվող ջիհադիստների մեջ կան տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Ընդ որում՝ ըստ մի շարք գնահատականների ջիհադիստ զինյալների մեջ գրեթե 200 հոգին տաջիկներ են: Տաջիկստանի միայն մեկ գյուղից Սիրիա կռվելու են մեկնել 17 մարդ:
Տեղի բնակիչների, ինչպես նաև մեկնողների հարազատների խոսքերով այսպիսի ռադիկալ գաղափարներին նրանք ծանոթացել են ոչ թե հայրենիքում այլ Ռուսաստանում, ուր մեկնել էին արտագնա աշխատանքի: