Հոկտեմբերի 17-19-ը Երևանում ընթանում էր «Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթը»:
Ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի կողմից մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներն արժանացել են մեդալի և դիպլոմի, չեմպիոններն էլ գավաթի, հայտնում է ՀՀՖ մամուլի քարտուղարությունը: Հանրապետությունում սպորտը զարգացնելու համար արժեքավոր հուշանվերներով են պարգևատրվել մարզադպրոցիների տնօրեններն ու միջազգային մրցաշարերում հաղթանակած մարզիկների անձնական մարզիչները:
Հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանն էլ, ի նշան երախտիքի, հրաձիգների անունից հաջողության խորհրդանիշ նալ է հանձնել նախագահին: Մրցաշարի փակման արարողությանը ներկա է եղել նաև Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: Նա ևս պարգևատրել է համայնքի բնակիչ, աշխարհի առաջնության մեդալակիր մարզիկներին՝ հանձնելով պատվոգրեր և հուշանվերներ:
Վերջին տարիներին հրաձիգների արդյունքները փաստում են, որ հանրապետությունում զարգանում է մարզաձևը և «Հայաստանի հրաձգության ֆեդրացիայի նախագահի գավաթ»-ին մասնակցում էին Հայաստանի ուժեղագույն հրաձիգները, որոնք ընդհանուր թվով կազմում էին 56 հոգի` Հրաձգության հանրապետական մարզադպրոցից, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցից և Գյումրու քաղաքապետարանի հրաձգության դպրոցից:
Հաղթող են ճանաչվել.
10մ օդամղիչ ատրճանակ, տղամարդանց վարժություն
1 տեղ Սևակ Արշակյան
2 տեղ Նորայր Առաքելյան
3 տեղ Զավեն Իգիթյան
10մ օդամղիչ ատրճանակ, կանանց վարժություն
1 տեղ Լուսինե Սիմոնյան
2 տեղ Նինա Թորոսյան
3 տեղ Էլմիրա Կարապետյան
10մ վազող թիրախ, տղամարդանց վարժություն
1 տեղ Ռազմիկ Մինասյան
2 տեղ Շանթ Սարգսյան
3 տեղ Արթուր Պետրոսյան
10մ վազող թիրախ, կանանց վարժություն
1 տեղ Լիլիթ Մկրտչյան
2 տեղ Լաուրա Ավետիսյան
3 տեղ Գոհար Հարությունյան
10մ օդամղիչ հրացան , տղամարդանց վարժություն
1 տեղ Հրաչիկ Բաբայան
2 տեղ Հայազ Քանքանյան
3 տեղ Հայկ Բաբյան
10մ օդամղիչ հրացան, կանանց վարժություն
1 տեղ Մարիամ Միքայելյան
2 տեղ Սուսաննա Հովհաննիսյան
3 տեղ Անի Գրիգորյան
10մ օդամղիչ վազող թիրախ, խառը վազք, տղամարդանց վարժություն
1 տեղ Շանթ Սարգսյան
2 տեղ Ռազմիկ Մինասյան
3 տեղ Արթուր Պետրոսյան
10մ օդամղիչ վազող թիրախ, խառը վազք, կանանց վարժություն
1 տեղ Լիլիթ Մկրտչյան
2 տեղ Լաուրա Ավետիսյան
3 տեղ Անուշ Նալբանդյան