Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտների դատավարությանն առնչվող ադրբեջանական լրատվամիջոցների հարցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պատասխանել է, որ տեղեկացված է առաջիկա դատական նիստի մասին:
ԿԽՄԿ միջազգային կազմակերպության ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան ասել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պարբերաբար այցելում է այդ անձանց և հնարավորություն է ստեղծում, որ նրանք կապ հաստատեն իրենց ընտանիքների հետ: Համաձայն Ժնևյան կոնվենցիաների՝ ձերբակալվածներին պետք է մարդկային մոտեցում ցուցաբերվի և պետք է ապահովվեն նրանց պահման որոշակի պայմաններ:
Ներկայացուցիչը ԿԽՄԿ-ն դատական գործընթացի մասին մեկնաբանություններ չի տվել, նշելով, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դատական գործընթացների համար աղբյուր չէ:
Հիշեցնենք, որ ադրբեջանական դիվերսանտների դատի օրն արդեն նշանակված է, որը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին:
Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը մեղադրվում են առանց թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանը կազմակերպված խմբով հատելու, ապօրինի հրազեն և ռազմամթերք կրելու, ազգային ատելության շարժառիթով մարդ առևանգելու, անչափահասի սպանության համար: