Արմավիրի մարզի Բամբակաշեն գյուղում օրերս մահացել էր 85-ամյա մի կին: Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, հայտնի են դարձել որոշ սահմռկեցուցիչ մանրամասներ: YerevanNews.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության մամլո խոսնակի օգնական Արմեն Մալխասյանը հաստատեց տեղեկությունները, որ կնոջը պանել են իր իսկ զավակները: 

Դուստրը և որդին դաժան ծեծի են ենթարկել իրենց մորը, որի արդյունքում տարեց կինը մահացել է: Նշվում է նաև, որ դուստրն ու որդին ունեն հոգեկան խնդիր: Վեճը ծագել է կենցաղային հարցի շուրջ և ունեցել է սարսափելի հետևանքներ: