Ադրբեջանական SOCAR ծովային մակերևույթում մեծ հրդեհ է բռնկվել: Հրդեհի և պայթյունի հետևանքով 12 մարդ ծովն է ընկել: Այս պահին տեղի արտակարգ իրավիճակների աշխատակիցները փրկարարական աշխատանքներ են կատարում, նրանց որոնելու համար: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այս պահին հրշեջները փորձում են հանգցնել նաև բռնկված հրդեհը:
Բաքվի բժշկական ծառայությունից հայտնել են, որ հիվանդանոց է տեխափոխվել հինգ վիրավոր:
Նշենք, որ հրդեհը բռնկվել է ծովային հատվածի նավթային կառավարման 441 բազայում, որը ղեկավարվում է «Նարիմանեֆտ ընկերության»-ը: