Չելյաբինսկում երիտասարդ ընտանիքը երեխայի համար դայակ է վարձել և սկզբնական շրջանում նա իդեալական դաստիարակ է թվացել: Կասկածանքներն առաջացել են այն պահից, երբ դայակը սկսել է մենակ մնալ երեխայի հետ:
Ծնողները նկատել են, որ երբ երեխան տեսնում է կնոջը, հիստերիայի մեջ է ընկնում: Նկտելով սա, ծնողները տեսախցիկ են տեղադրել տանը՝ պարզելու պատճառները:
Տեսագրությունը ծնողներին շոկային վիճակի մեջ է դրել: Դայակը երեխային նետել է բազմոցին, առանց հագուստի սառը պատժգամբ է տարել ու հարվածել: Երբ կինը հաջորդ օրը եկել է աշխատանքի, ծնողները վերցրել են տան բանալիները: Տեսնելով իր տեսագրությունը, դուրս է փախչել տանից: Ծնողները արդեն բողոքել են դայակի դեմ, ու հայտնել որ դայակին պետք զրկել երեխաների հետ աշխատելուց: