1992 թվ. Շուշիի ազատագրման օպերացիայից օրեր առաջ, հակառակորդի ուշարությունը շեղելու նպատակով, Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանով Հայաստանի հյուսիս արևելյան հատվածում սկսվում է «Օդունդաղ» պայմանական անվանումով գործողությունը:
Այն ղեկավարում է նախկին Խորհրդային Միության Զինված Ուժերի գլխավոր շտաբի ենթակայությամբ գործած հատուկ նշանակության զորքերի սպա Վովա Վարանովը:
Նույն զորքերում ծառայած Արտակ Բագրատյանի և Վարդան Ենոքյանի հետ ստեղծում է հատուկ նշանակության խումբ, որն էլ պետք է ստանձներ օպերացիայի առանձքային դերակատարումը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Արմենիա հեռուստաընկերության տեսանյութը, որում տղաները պատմում է իրադարձությունների մասին`