Երեկ` մայրաքաղաքում տեղի ունեցավ ոչ իշխանական ուժերի կազմակերպած երկրորդ հանրահավաքը, որտեղ ելույթ ունեցավ նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Ժառանգության» առաջնորդին հանրահավաքից առաջ ազատամարտիկները առաջարկել էին նստացույց անել։ Պարոն Հովհաննիսյանը իր խոսքի ժամանակ բարձրաձայնեց ազատամարտիկների առաջարկի մասին եւ ասաց, որ այդ հարցի շուրջ իր ելույթի ժամանակ կխոսի ԲՀԿ առաջնորդը։
Ի պատասխան մի քանի հարցերի, այս հարցի շուրջ եւս խոսեց ԲՀԿ առաջնորդը։Նա հստակ նշեց,որ նստացույց չի լինելու։ Այս հայտարարությունից հետո ազատամարտիկները հիասթափված լքեցին Թատերական հրապարակը։
Հետաքրքիր է, պարոն Հովհաննիսյանը իրո՞ք ուզում էր ներկայացնել ազատամարիկների պահանջը, թե ՞ պարզապես ցանկացավ դժվար հարցի առաջ կանգնեցնել ԲՀԿ առաջնորդին։
Դավիթ Պետրոսյան Facebook