Թեհրանում մահապատժի է ենթարկվել 26-ամյա իրանուհի Ռեյհանե Ջաբբարին, որին դատապարտել էին իրեն բռնաբարել ցանկացող տղամարդուն սպանելու համար: Չնայած միջազգային տարբեր արձագանքների և բողոքների՝ նրան ի վերջո կախաղան են հանել:
Աղջիկը ձերբակալվել էր 2007թ.-ին, Իրանի հետախուզության նախկին անդամի սպանության համար: Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հավաստիացնում է, որ գործի քննությունը անցել է բազմաթիվ խախտումներով:
Անցյալ ամիս սոցցանցերի միջոցով անց է կացվել լայնամասշտաբ բողոքի ակցիաներ և թվում էր՝ մահապատիժը հնարավոր կլիներ կանխագելել: Սակայն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, հայտարարվել է աղջկան մահապատիժը իրագործելու մասին: