Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերության եթերում, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն անդրադարձել է ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի գործունեությանը: Նախկին քաղաքապետը եթերում բավականին կոշտ քննադատության է ենթարկում ներկայիս քաղաքապետին:

«Ես մինչև հիմա չգիտեմ, թե Սամվել Բալասանյանը, որ կուսակցությունից է: Մեզ վարկաբեկելու փոխարեն կարող էր գար նստեր ու ասեր, որ այս ու այս բաներ սխալ են արել: Տեղական ինքնակառավարումից ոչինչ չգիտի: Հիմա էլ իմացել եմ, որ Վարդանանց անունն է ուզում փոխի, տո այ մարդ, դա ես չեմ, դա Վարդան Մամիկոնյանն է, Ավարայրի սրբերն են, հիմա դուք Վասակյա՞ն եք»,-իր խոսքում նշում է Վարդան Ղուկասյանը:

Ստորև ներկայացնում ենք տեսանյութը